
Ողբերգությունը տեղի է ունեցել Ծալենջիխա քաղաքում (Արևմտյան Վրաստան)՝ երիտասարդը պատահաբար կրակել է մոր վրա, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը։
Արձակված գնդակը դիպել է մորը։ 53-ամյա կինը վիրավորվել է պարանոցից։ Նրան տեղափոխել են կլինիկա, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածին։
Մահացած կնոջ դին կլինիկայից տեղափոխվել է փորձաքննության։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։