
Հունվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Փարավանի-Ծալկա հատվածում ավտոճանապարհը դժվարանցանելի է, մեքենաները խցանման մեջ են հայտնվել.
Ծալկայի հատվածում գտնվող մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ճանապարհը փակ է։ Ճանապարհին շատ մեքենաներ կան։ Ժամը 10-ից կանգնած սպասում էինք, որ ճանապարհը մաքրվի, բայց ձյուն մաքրող սարքը խափանվեց։ Մենք պետք է սպասենք ևս մեկ ձյուն մաքրող մեքենայի: Մոտ 20 մեքենա մեկ ժամից ավելի կանգնել են ճանապարհին և սպասում են ճանապարհի բացմանը։