Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի թեկուզ մեկ քաղաքացու կողմից կատարված հանցանքը լուրջ վնաս է պատճառում երկրի իմիջին: Մգեբրիշվիլին այդ հայտարարությունն արել է Շտուտգարտում Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասի ներքին գործերի նախարար Թոմաս Շտրոբլի հետ հանդիպման արդյունքներով:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև գերմանացի ու վրացի իրավապահների միջև համագործակցության զարգացման հարցերը:
«Վրաստանի անգամ մեկ քաղաքացու կատարած հանցանքը մեր երկրի խնդիրն է և լրջորեն վնասում է նրա իմիջին: Ուստի մենք երկկողմ համագործակցության շրջանակներում գործադրում ենք առավելագույն ջանքեր՝ այդ հարցը լուծելու համար»,- նախարարի խոսքերն է մեջբերում Վրաստանի ՆԳՆ մամլո ծառայությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն և մասնավորապես Գերմանիան մտահոգ են, որ Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման դեպքում շեշտակիորեն կաճի վրացիների կողմից բնակարանագողությունների և այլ հանցանքների թիվը: