Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու համար օտարերկրյա քաղաքացիները պետք է ապացուցեն, որ չեն օգտագործում թմրամիջոցներ և հոգեմետ դեղեր, վարակված չեն տարբեր լուրջ վարակներով…
2021 թվականի դեկտեմբերի 29-ից ուժի մեջ են մտել օտարերկրյա քաղաքացիների Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվելու նոր կանոնները՝ կապված օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց որոշակի կատեգորիաների հետ: Համապատասխան փոփոխություններ են կատարվել «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» և «Ռուսաստանի Դաշնությունում պետական դակտիլոսկոպիկ գրանցման մասին» օրենքում։ Այժմ նրանց անհրաժեշտ է պարտադիր բուժզննում անցնել։
Եթե օտարերկրյա քաղաքացին Ռուսաստանի Դաշնություն է ժամանել աշխատանքային գործունեության նպատակով, ապա նա պետք է մուտքի օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում անցնի բժշկական զննում` թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի առկայության կամ բացակայության համար, վարակիչ հիվանդությունների, որոնք վտանգ են ներկայացնում ուրիշների համար և մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ) առաջացած հիվանդությունների:
Եթե օտարերկրյա քաղաքացին Ռուսաստանի Դաշնություն է ժամանել այլ նպատակներով և ավելի քան 90 օրով, ապա նա պետք է բժշկական զննություն անցնի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում:
Բժշկական զննություն կարելի է անցնել լիազորված բժշկական հաստատություններում, որոնք որոշվում են սահմանվում են Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր սուբյեկտի կողմից:
Բժշկական զննությունից հետո օտարերկրյա քաղաքացիները ենթակա են պետական դակտիլոսկոպիկ գրանցման և լուսանկարահանման: Պետական դակտիլոսկոպիկ գրանցման և լուսանկարահանման համար օտարերկրյա քաղաքացիներից պահանջվում է անձամբ կապ հաստատել իր գտնվելու (բնակության) վայրում միգրացիոն վարչություն:jnews.ge