
Օդերեւութաբանական բարդ պայմանների պատճառով ավտոճանապարհներին մաքրման աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով։ Բոլոր ուղղություններով մոբիլիզացված է ձյուն մաքրող տեխնիկա, ավտոճանապարհներին անընդհատ տեխնիկական աղ է թափվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում երթեւեկությունը վերականգնելու համար։
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և ցածր տեսանելիություն) Կոդա- Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանին երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ճանապարհներին սահմանված ռեժիմներին։