Վրաստանի կառավարությունը գազաֆիկացման և նման այլ հարցերը լուծելու է ադրբեջանական SOCAR-ի հետ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Ռուսաստանի և այլ երկրների հետ բանակցությունների առնչությամբ Կալաձեն հայտարարել է, որ այդ հարցերն արդեն իսկ գտել են իրենց լուծումը. «Մենք աշխատում ենք SOCAR-ի հետ, և այդ հարցն արդեն իսկ փակ է»։
Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են, որ օրեր առաջ է եղել Բաքվում, որտեղ շատ արդյունավետ հանդիպումներ է անցկացրել:
«Այսօր բացում ենք գազաբաշխիչ նոր կետ։ Ադրբեջանի կառավարությունն օգնում է Վրաստանի բնակչությանն ապահովել գազով, ինչի համար էլ երախտագիտություն ենք հայտնում Ադրբեջանի նախագահին»,- ասել է նա։
Հաղորդվում է, որ Վրաստանի Մառնեուլի շրջանում գազաբաշխիչ կետի բացման արարողակարգին ներկա է եղել նաև SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը, որը հայտարարել է, որ SOCAR-ը կկատարի Վրաստանի կառավարության առջև ստանձնած պարտավորությունները։