Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կմեկնի Հայաստան

Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կմեկնի Հայաստան

Սեպտեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կմեկնի Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքեջից, այցի շրջանակում նախատեսվում են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում, որտեղ հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջը ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևին:

www.aliq.ge



Opinion, pooling and voting