Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք և ցածր տեսանելիություն) Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110 կմ ավտոճանապարհին (Փարվանայի լեռնանցք) արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։