«Նոր ավտոբուսներ ձեռք բերելու գործընթացը մոտենում է ավարտին»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան: Նարմանիան ասել է, որ ավտոբուսները կստանան մրցույթում հաղթած գերմանական MAN SE բեռնատար տրանսպորտի խոշորագույն արտադրող ընկերությունից:
«Եկող շաբաթ ընկերության գործարանում կծանոթանանք ավտոբուսների արտադրման գործընթացին: Նոր ավտոբուսները քաղաքում կտեսնենք արդեն աշնանը: Փուլ առ փուլ` 7 ամսվա ընթացքում Թբիլիսի կբերվեն 143 նոր ավտոբուս»,- հայտարարել է Դավիթ Նարմանիան:
www.aliq.ge