
Սպորտային մարմնամարզության տղաների Հայաստանի հավաքականը 2022 թվականը կսկսի ուսումնամարզական հավաքով: Այն տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հունվարի 28-ից փետրվարի 11-ն անցկացվելիք հավաքին մասնակցելու են մեծահասակների և երիտասարդների հավաքականները: news.am