Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում հերթական երկրաշարժերն են տեղի ունեցել։
Կենտրոնի տվյալներով՝ առաջին երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 02:28-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ:
Երկրորդ երկրաշարժը արձանագրվել է Թբիլիսիի ժամանակով 02։37-ին որի ուժգնությունը կազմել է 3.0 մագնիտուդ։
Երրորդ երկրաշարժը որը համեմատաբար ավելի ուժգին է եղել՝ Թբիլիսիի ժամանակով արձանագրվել է 04։46 րոպեին, դրա ուժգնությունը կազմել է 3.7 մագնիտուդ։
Արձանագրված բոլոր 3 երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղից գրեթե 9 կմ հեռավորության վրա։