Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինային

Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինային

Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախը կարծում է, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ։


«Ղրիմի թերակղզի չկա, այն երբեք չի վերադառնա: Սա փաստ է»,- ասել է Շյոնբախը Պաշտպանական հետազոտությունների հնդկական ինստիտուտի Մանոհար Պարիկարի համաժողովում մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Քննարկելով այն երկրներին, որոնք ցանկանում են անդամակցել ՆԱՏՕ-ին՝ փոխծովակալը նշել է, որ Վրաստանը համապատասխանում է դաշինքին միանալու չափանիշներին, սակայն նրա անդամակցությունը «խելամիտ չէ»։
Ըստ Շյոնբախի՝ Հնդկաստանին և Գերմանիային Ռուսաստանը հարկավոր է ՉԺՀ-ին դիմակայաելու համար:

Ղրիմը դարձել է Ռուսաստանի տարածք 2014 թվականի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ Ղրիմի Հանրապետության ընտրողների 96,77%-ը և Սևաստոպոլի բնակիչների 95,6%-ը կողմ են քվեարկել Ռուսաստանին միանալուն։ Ուկրաինան դեռ Ղրիմը համարում է սեփական, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք։ Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը լիովին համապատասխան, քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջապես փակված է»։