Վրաստանը պայքարում է զենքի ապօրինի շրջանառության դեմ

Վրաստանը պայքարում է զենքի ապօրինի շրջանառության դեմ

Շաբաթ օրը Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարեց Վրաստանում հրազենի ապօրինի շրջանառության համար հերթական ձերբակալության մասին. տարեսկզբից այս հանցագործության համար կալանավորվել է ընդհանուր առմամբ վեց մարդ։

Զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարը Վրաստանի ներքին գործերի նախարարության գլխավոր առաջնահերթություններից է։ Նման հանցագործությունների բացահայտման ցուցանիշը գերազանցում է 70%-ը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում անցկացված վերջին հատուկ գործողության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք պահելու և գնելու համար բերման է ենթարկվել երեք մարդ, նրանցից առգրավվել է Կալաշնիկով ինքնաձիգ, որսորդական հրացան և ատրճանակ։

Հունվարի սկզբին առաջին գործողության ժամանակ ոստիկանության աշխատակիցները չորս ատրճանակ են առգրավել։

Վրաստանի ՆԳՆ կայքի նյութերի համաձայն՝ զենքի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվողների հիմնական մասը նախկինում դատապարտված է։

Անցած տարվա տվյալներով, ընդհանուր առմամբ, 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է հրազենի ապօրինի պահպանման, ձեռքբերման և կրելու 931 դեպք, ինչը 15%-ով ավելի է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Միաժամանակ 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում զենքի ապօրինի շրջանառության համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 614 անձ։