Իվանիշվիլին հրապարակել է Վրաստանի կառավարության վերջնական կազմը

Իվանիշվիլին հրապարակել է Վրաստանի կառավարության վերջնական կազմը

Վրաստանի վարչապետի թեկնածու, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հոկտեմբերի 16-ին ներկայացրել է Վրաստանի նոր կառավարության նախարարական պաշտոնների թեկնածուների ցուցակը: Նախնական ցուցակը ներկայացվել էր հոկտեմբերի 8-ին, բայց դրանից հետո փոփոխություններ եւ լրացումններ էին կատարվել:

Այսպես, վրացի հայտնի ֆուտբոլիստ եւ «Վրացական երազանք» կոալիցիայի ցուցակի առաջին համար Կախա Քալաձեն առաջադրվել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում: Ավելի վաղ նրան առաջադրել էին փոխվարչապետի եւ տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարի պաշտոններում:Առողջապահության նախարարի պաշտոնում առաջարկվում է բժիշկ-մանկաբույժ Դավիթ Սերգիենկոյի թեկնածությունը: Աշխատանքի, առողջապահության եւ սոցապահովության նախկին նախարար Ամիրան Գամկրելիձեն, որին ավելի վաղ առաջադրել էին այդ պաշտոնում, հրաժարվել է եւ կշարունակի աշխատել որպես վարչապետի առողջապահության գծով խորհրդական:Ֆինանսների նախարարի թեկնածու է առաջադրվել պրոֆեսոր, տնտեսական փորձագետ Նոդար Խադուրին, էկոնոմիկայի նախարարի պաշտոնում`  Cartu bank-ի առաջատար կառավարիչներից Գեորգի Կվիրիկաշվիլին, կրթության նախարարի պաշտոնում` Վրաստանի Հանրային հարաբերությունների ինստիտուտի GIPA ռեկտոր Գեորգի Մարգվելաշվիլին, փախստականների եւ վերաբնակեցման հարցերով նախարարի պաշտոնում` «Վրացական երազանքից» պատգամավորի մեծամասնական թեկնածու Դավիթ Դարախվելիձե, բնապահպանության նախարարի պաշտոնում`«Վրացական երազանքից»  Խաթունա Գոգոլաձեն, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարի պաշտոնում` գիտնական, փորձագետ Դավիթ Նորմանիան:Մնացած պաշտոնները, համաձայն նախկինում ներկայացրած ցանկի, բաշխվում են այսպես. Փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար` Վրաստանի  «Մեր Վրաստան` ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի  Ալասանիա (ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան), արդարադատության նախարար` «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի պատգամավորի թեկնածու Տեա Ծուլուկիանի (Եվրոպական դատարանում Վրատանի շահերի նախկին պաշտպան),ՆԳՆ-ի ղեկավար` «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդներից մեկը` Cartu բանկի հիմնադրամի նախագահ Իրակլի Գարիբաշվիլի, Պատժի իրագործման, փորձարկման եւ իրավական օգնության նախարար` նախկին օմբուդսմեն Սոզար Սուբարի, արտգործնախարար` կոալիցիայի խոսնակ Մայա Փանջիկիձե, եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով նախարար`«Մեր Վրաստան` ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսի Պետրիաշվիլի, գյուղատնտեսության նախարար` գյուղատնտեսության եւ սննդի նախկին նախարար (Շեվարդնաձեի օրոք) Դավիթ Քիրվալիձե, Ազգային բանկի ղեկավար` Cartu Bank-ի տնօրեն Նոդար Ջավախիշվիլին:Գլխավոր դատախազի պաշտոնում  առաջաջադրվել է փաստաբան Արչիլ Քբիլաշվիլին: Վերինտեգրման գործերով  (հակամարտությունների կարգավորման) նախարար՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Պաատա Զաքարեիշվիլին, գրում է  «Նովոստի Գռուզիան»:Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար է առաջադրվել հայտնի գրող Գուրամ Օդիշարիան (ծնունդով Սուխումից), Սպորտի և երիտասարդության նախարար՝ Լևան Ղիփիանի`վրացի հայտնի ֆուտբոլիստ Դավիթ Ղիփիանիի ոդին, Սփյուռքի հարցերով պետնախարար` «Մեր Վրաստան` ազատ դեմոկրատներ» կուսակցության  ներկայացուցիչ Կոտե Սուրգուլաձեն:Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջարկվել է Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիի թեկնածությունը, նրա տեղակալի պաշտոնում առաջադրվել է Մայա Կոբախիձեն: Համաձայն կոալիցիայի ծրագրերի` կփոխվի էկոնոմիկայի նախարարության կառուցվածքը, դրանում կընդգրկվեն տարածաշրջանային զարգացման եւ բնական պաշարների բաժինները:Հանրապետության խորհրդարանի առաջին նիստը, Իվանիշվիլիի հաղորդմամբ, տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Նոր գումարման խորհրդարանը պատգամավորների լիազորությունները հաստատելուց հետո պետք է հաստատի կառավարության նոր կազմը: Նոր գումարման օրենսդիր մարմնի առաջին նիստը կկայանա Քութայիսիում կառուցած խորհրդարանի նոր շենքում:Հիշեցնենք, Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը» հաղթել է Վրաստանի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում։ Գործող նախագահի «Միասնական ազգային շարժումը» դարձել է ընդդիմություն։

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am



Opinion, pooling and voting