Խորնաբուջայի եպիսկոպոս Դմիտրի Կապանաձեն մահացել է 47 տարեկան հասակում՝ կորոնավիրուսային վարակի հետևանքով։ Այս մասին հայտնում է Վրաստանի պատրիարքարանի հանրային կապերի ծառայությունը։
Մահացել է Խորնաբուջայի և Էրեթի եպիսկոպոս Դմիտրին (Կապանաձե): Սուրբ Դմիտրիի առողջական վիճակը վատացել է կորոնավիրուսային վարակի պատճառով։ Վերջին մի քանի օրերին նա գտնվում էր հիվանդանոցում բուժման նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Դմիտրի Կապանաձեն ծնունդով Խարագուլիի մունիցիպալիտետի Խորիթի գյուղից է։ 1995-ի դեկտեմբերին վանական է դարձել։ 2013 թվականի հոկտեմբերին Սուրբ Սինոդի որոշմամբ ընտրվել է Մարգվեթիի և Ուբիսի եպիսկոպոս։ 2015 թվականին տեղափոխվել է Խորնաբուջի թեմ։ Նույն թվականին նրան է վստահվել Էրեթի թեմի ժամանակավոր տնօրինությունը։ Նա նաև նշանակվել է Նեկրեսի թեմի ժամանակավոր կառավարիչ այն բանից հետո, երբ եպիսկոպոս Սերգիուսը (Չեկուրիշվիլին) մահացել է 2021 թվականի աշնանը կորոնավիրուսի հետևանքով։