
Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին նույնպես միացել է «Twitter» սոցիալական ցանցում՝ #StandWithUkraine մեկնարկած արշավին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։
Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ։
«Որևէ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգելն ամբողջությամբ անընդունելի է։ Վրաստանը համերաշխ է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ: Մենք Ուկրաինայի կողքին ենք»,- գրել է Դավիթ Զալկալիանին Twitter-ի իր էջում։