Ձնաբքի պատճառով ժամանակավոր փակ է մնում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղի ուղղությամբ ճանապարհը, փակ է նաև Սպասովկա-Օրլովկա գյուղ տանող հատվածի մի մասը։
Ինչպես մեկնաբանեց փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, ճանապարհային իրավիճակի հետ կապված տեղեկություն է ստացվել, որ ժամանակավորապես փակ է Սամեբա գյուղ տանող ճանապարհը և Նինոծմինդա քաղաքի երկու փողոցներ։
Արմեն Բդոյանին գյուղերի ճանապարհների փակ լինելու մասին հաղորդում են գյուղի ներկայացուցիչները, պատգամավորները կամ գյուղի մասնագետները։ Հենց քաղաքապետարանը տեղեկություն է ստանում, որ ճանապարհները փակ են, անմիջապես կապվում են «Դորոժնիկ» ընկերության հետ, տեխնիկա են ուղարկում մաքրման, անհրաժեշտության դեպքում ճանապարհները աղով են մշակում։
Ներկայումս մաքրման աշխատանքներ են իրականացվում Փ.Խանչալի գյուղի ուղղությամբ, իսկ օրվա ընթացքում կմաքրվի Սամեբա գյուղ տանող ճանապարհը և Սպասովկա-Օրովկա ճանապարհի հատվածը։ Սպասովկա գյուղ գնալու համար բնակիչները պետք է ուղևորվեն Սաթխա Սպասովկա ճանապարհով։
Փոխքաղաքապետ Արմեն Բդոյանի խոսքով՝ գյուղական ճանապարհներն ամեն օր մաքրվում են, սակայն բքի պատճառով կրկին ձյուն է տեղում։
Հեշտիա գյուղ տանող ճանապարհը, ըստ մեր լրագրողի, բաց է միակողմանի. Ներկայումս մաքրվում է Հեշտիա Թորյա գյուղի ուղղությամբ ճանապարհը։
Մրցույթը նախատեսում է միայն քաղաքապետարանի գյուղերի ուղղությամբ ճանապարհների մաքրման աշխատանքներ։ Գյուղամեջյան ճանապարհները մրցույթում ներառված չեն, սակայն իրավիճակից դուրս գալով և ներսում գտնվող բնակիչների պահանջով գյուղական ճանապարհները նույնպես մաքրվում են ձնից։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ձնաբքի պատճառով Նինոծմինդա-Ծալկա ճանապարհահատվածը փակ է մեկ շաբաթ։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար.