Հունվարի 24-ից հունվարի 25-ը Արևմտյան Վրաստանի մեծ մասում և արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, լեռներում ձյան տեսքով։
Օդերևութաբանները վաղը թույլ ձյուն են կանխատեսում Սամցխե-Ջավախքում։ Հունվարի 24-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը սպասվում է 1, գիշերը՝ -4 աստիճան։ Բորժոմիում ցերեկը սպասվում է -1, գիշերը՝ մինուս 7 աստիճան։ Ասպինձայում ցերեկը կլինի 1 աստիճան տաքություն, գիշերը՝ -4, Ադիգենում ցերեկը՝ -2, գիշերը՝ մինուս 8 աստիճան։
Ինչ վերաբերվում է Ջավախքին, ապա Ախալքալաքում ցերեկը կլինի մինուս 3, իսկ գիշերը՝ մինուս 11 աստիճան ցուրտ։ Նինոծմինդայում օդերևութաբանները ցերեկը կանխատեսում են մինուս 4, գիշերը՝ մինուս 10 աստիճան, սպասվում են տեղումներ ձյան տեսքով:
Թբիլիսիում ցերեկը կլինի 4 աստիճան տաքություն, գիշերը՝ -2: