Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 762 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 160 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 42 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 74 200 թեստ, այստեղից 51 865-ը արագ, իսկ 22 335-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 21,24 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 14,15 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 18,01 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 075 154 դեպք, որից 972 745 հիվանդ ապաքինվել է, 14 774-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 667 808 պատվաստում, օրական՝ 8 634։
Երեկ, հունվարի 24-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 7 947 նոր դեպք, ապաքինվել է 5 550 պացիենտ, մահացել 31 մարդ: