
Իմ հանձնարարականն այն է, որ եթե սահմանափակումներն ուժի մեջ մտնեն, դպրոցները վերջում պետք է փակվեն, և հնարավորինս շուտ բացվեն,- այս մասին հմակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։
Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, համավարակի ընթացքում, բացի բնակչության առողջությանը հասցված ամենամեծ վնասից, ինչպես նաև երկրների տնտեսական զարգացումից, ամենամեծ վնասներից մեկը կրել է դպրոցը և կրթական համակարգը։
«Համակարգող խորհրդի նիստում լուրջ վերլուծություն է արվել դպրոցների հետ կապված։ Տոկոսը կներկայացնի Կրթության նախարարությունը, թե քանի տոկոս է այսօր առցանց ռեժիմի, այս տոկոսը շատ քիչ է։ Ուստի հարկ համարվեց կրկին դիտարկել դպրոցների հարցը։ Ընդհանրապես, մյուս ոլորտների հետ համեմատած հիմնական կարգախոսն այն է, որ դպրոցների վերաբերյալ որոշումը պետք է լինի վերջինը, և առաջինը պետք է բացվեն դպրոցները։ Ինչ վերաբերում է բուհերին, ապա բոլոր բուհերը ինքնավար բուհեր են։ Համալսարանի ղեկավարությունն ինքն է որոշում կայացնում։ Մենք միայն խորհուրդ ենք տալիս: Իմ խորհուրդը միշտ այն է եղել, որ համալսարանի դասախոսները պատվաստվեն»,- ասել է Գամղրելիձեն։