Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հայտնում է, որ Թբիլիսիում անշարժ գույքի (բնակարանների, առանձնատների և այլն) գների ցուցանիշը 2020 թվականի միջին ցուցանիշի համեմատ աճել է 8,5 տոկոսով։
Geostat-ը հրապարակել է Թբիլիսիի առանձնատների 1քմ-ի գները` ըստ տարբեր շրջանների․
Մթածմինդա — 3240 լարի (մոտ 1050 դոլար)
Վակե — 3155 լարի (մոտ 1025 դոլար)
Սաբուրթալո — 2740 լարի (մոտ 890 դոլար)
Դիդուբե — 2500 լարի (մոտ 810 դոլար)
Կրծանիսի — 2290 լարի (մոտ 745 դոլար)
Չուղուրեթի — 2240 լարի (մոտ 720 դոլար)
Իսանի — 2210 լարի (մոտ 715 դոլար)
Սամգորի — 2065 լարի (մոտ 670 դոլար)
Նաձալադևի — 1870 լարի (մոտ 605 դոլար)
Գլդանի — 1 690 լարի (մոտ 550 դոլար)
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա 4-րդ եռամսյակում, նախորդ 3-րդ եռամսյակի համեմատ, 1 քմ-ի գներն աճել են 6 թաղամասերում, իսկ 4-ում՝ նվազել։ Մասնավորապես, 1քմ-ի գները բարձրացել են հետևյալ թաղամասերում.
Սաբուրթալո (90 լարիով)
Կրծանիսի (30 լարի)
Իսանի (80 լարի)
Դիդուբե (555 լարի)
Նաձալադևի (20 լարի)
Սամգորի (335 լարի) aliq.ge