
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքի պաշտոնական էջից:
Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ:
Նիկոլ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար: