Հունվարի 28-ին իրականացվելու է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ

Հունվարի 28-ին իրականացվելու է Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ

Georgian Airways-ը հունվարի 28-ին Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ է իրականացնելու։

Ընկերության տնօրեն Թամազ Գաիաշվիլիի խոսքով՝ հիշյալ երթուղով թռիչքը չարտերային է, որը պարբերաբար նշանակվում է տարբեր հանգամանքներից ելնելով։

Երկու երկրների միջև ուղիղ չվերթները պաշտոնապես չեն վերականգնվել։

Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել էին 2019 թվականի ամռանը հակառուսական ակցիաների պատճառով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, որով ժամանակավորապես արգելել էր ռուսական ավիաընկերությունների մուտքը Վրաստան։ aliq.ge