Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները համապատասխան աշխատանքներ են իրականացրել Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման խնդիրը վերացնելու ուղղությամբ։
Նշենք, որ վերջերս Կարլ-Մարքսի եւ Պուշկինի փողոցներում ջրագիծ է վնասվել։ Կարլ-Մարկս փողոցը սառցաալել էր և վերածվել սահադաշտի, ինչն իր հերթին դժվարացնում էր տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Սակայն Նինոծմինդայի ջրամատակարարման ծառայության աշխատակիցները օպերատիվ կերպով վերացրել են ջրագծի խնդիրը։
Նշենք, որ ջրամատակարարման խափանման պատճառը եղել են հին գծերը, որոնք հաճախ են խափանվում։