Այսօր՝ հունվարի 26 -ին Նինոծմինդա քաղաքում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում ազարտային խաղերի վերաբերյալ:
30 -ից բարձր տարիք ունեցող բնակիչներց մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Ես ինքս ոչ խաղացել եմ ոչ էլ ցանկություն ունեմ խաղալու: Միգուցե կան մարդիկ ովքեր խաղում են եւ շահում, բայց նույն հաճախականությամբ ավելի շատ պարտվում են, կազինոն միշտ ունի իր եկամուտը»:
Մեր հարցման ժամանակ բնակիչներից մի քանիսը պատասխանեցին, որ իրենք ընդհանրապես չեն խաղացել եւ ոչ էլ ուզում են խաղալ: Իսկ մի քանիսն էլ նշեցին, որ կան մարդիկ ովքեր խաղում են սակայն դա լավ հետեւանքներ չի ունենում:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանն հաստատել էր վիճակախաղի, մոլախաղերի կանոնակարգման մասին օրենքը, որտեղ օրինագծի հիման վրա մոլախաղերի հասանելիությունը կսահմանափակվի մեկ միլիոն չափահաս քաղաքացիների համար: Մարտի 1-ից կարգելվի մոլախաղը մինչև 25 տարեկան քաղաքացիների, սոցիալապես անապահով պետական նպաստ ստացողների, պետական պաշտոնյաների, եկամուտների ծառայություն ինքնասահմանափակման մեխանիզմից օգտվելու դիմաց անձանց, ինչպես նաև այսպես կոչված Դատարանի որոշմամբ կամ ընտանիքի անդամների պահանջով սև ցուցակում ընդգրկվածների համար: Արգելվելու է մոլախաղերի բիզնեսի հեռուստատեսային և արտաքին գովազդը, ինչպես նաև վրացական կայքերում գովազդի տեղադրումը։
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝