Այս տարի Նինոծմինդա քաղաքի մունիցիպալ սպասարկման համար տեղական բյուջեից հատկացվել է 373.000 լարի։ Այս գումարը ներառում է գույքագրման, աշխատանքային հագուստի, սարքավորումների վերանորոգման, ճանապարհածախսի, աշխատողների աշխատավարձի և այլ նպատակների համար:
Փողոցների լուսավորության համար հատկացվել է 106 հազար լարի։ Քաղաքային ծառայությունը գիշերային լուսավորության վնասված լամպերը կփոխարինի ինչպես Նինոծմինդա քաղաքում, այնպես էլ գյուղերում։
Նինոծմինդա քաղաքի կանաչապատման համար նախատեսված է 27 400 լարի։
Ինչպես նշում են ծառայությունից, այս տարի նախատեսում են ձեռք բերել նաև կոմբինեզոններ աշխատակիցների համար, իսկ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել նոր աղբամաններ, որոնք կտեղադրվեն ինչպես գյուղերում, այնպես էլ քաղաքում։
Ընդհանուր առմամբ, այսօրվա տվյալներով, Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա 556 աղբաման, որից 312-ը՝ պլաստմասե, 244-ը՝ երկաթյա։ Դրանցից 125 աղբաման տեղադրվել է Նինոծմինդա քաղաքում, իսկ մնացած 431-ը՝ գյուղերում։
Կոմունալ մեքենաների մեջ ներառված են հետևյալ սարքավորումները՝ երեք աղբատար մեքենա, մեկ վերելակ, որն օգտագործվում է գիշերային լամպերի տեղադրման և փոխարինման համար, և մեկ ծառայողական մեքենա:
Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունում աշխատում է 42 մարդ, որից յոթը բանվոր են, հինգը՝ հավաքարար, ութ հոգի աշխատում են լուսավորության վրա։