Վրաստանի վարչապետի վերջին մեկ տարվա գործունեության գնահատականը վատթարացել է։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) այսօր հրապարակած ուսումնասիրության արդյունքներից։
Հարցման համաձայն, եթե 2020 թվականի դեկտեմբերին Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի գործունեությունից գոհ էր հարցվածների 46 տոկոսը, ապա 2021 թվականի դեկտեմբերին գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նկատմամբ այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 27 տոկոս։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության մեծ մասը դժգոհ է տարբեր ղեկավարների կամ հաստատությունների գործունեությունից։
Կառավարության աշխատանքից գոհ է հարցվածների 39%-ը, 52%-ը՝ դժգոհ, 27%-ը աշխատանքը գնահատել է միջին, 7%-ը չի կողմնորոշվել։
Նախագահի աշխատանքից գոհ է հարցվածների 14%-ը, 46%-ը՝ դժգոհ, 29%-ը աշխատանքը գնահատել է միջին, 14%-ը չի կողմներշվել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությունից գոհ է հարցվածների 22%-ը, 35%-ը՝ դժգոհ, 28%-ը գնահատել է միջին, 10%-ը չի կողմնորոշվել։
Խորհրդարանի գործունեությունից գոհ է հարցվածների 12%-ը, 46%-ը՝ դժգոհ, 33%-ը գնահատել է միջին, 7%-ը չի կողմնորոշվել։
Նշենք, որ հարցումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-13-ը Վրաստանի ողջ տարածքում: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 2099 չափահաս բնակիչ:
Հարցման միջին սխալի սահմանը +/- 1,4 տոկոս է։ Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով։aliq.ge