Վրաստանի ԱԳՆ-ն գոհ է Եվրախորհրդարանի անցկացրած քվեարկության արդյունքներից, որում աջակցություն են հայտնել Վրաստանի քաղաքացիների համար Շենգենյան գոտու երկրներում վիզային ռեժիմի չեղարկմանը:
Եվրախորհրդարանի՝ քաղաքացիական ազատությունների, արդարադատության ու ներքին հարցերով կոմիտեն (LIBE) ձայների մեծամասնությամբ հաստատել էր Մարիա Գաբրիելայի հաշվետվությունը, որը Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցով զեկուցողն է:
Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ LIBE-ի քվեարկության արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են Վրաստանում իրականացված հաջող բարեփոխումների ճանաչումը, ինչպես նաև հաստատում են ԵՄ խորհրդարանի աջակցությունը Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հանդեպ:
Ընթացակարգի համաձայն՝ այժմ Մարիա Գաբրիելան բանակցություններ է սկսելու Եվրահանձնաժողովի ու ԵՄ Խորհրդի ներկայացուցիչների հետ՝ հարցը վերջնականապես կարգավորելու համար: