Հանրակրթական դպրոցի 36202 աշակերտների ծնողներ այս շաբաթ ցանկություն են հայտնել անցնել առցանց կրթության։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տեղեկություն է տրամադրել կրթության նախարարությունը։
Սակայն, ըստ գերատեսչության, այս տվյալները չեն ներառում այն դասարանների ու դպրոցների աշակերտները, ովքեր վարակման դեպքերի պատճառով անցել են առցանց կրթության։ Այս մասին ԿԳՆ-ն տեղեկություն կտարածի շաբաթվա վերջին։
Միաժամանակ առցանց ուսուցման ձևը վերացնելու խնդրանքով դիմել է 4 031 ծնող։
Հիշեցնենք, որ 2021-2022 ուսումնական տարվա գարնանային կիսամյակում աշակերտների ծնողները նույնպես հնարավորություն ունեն ընտրելու հաճախելիության և հեռավար ուսուցման ձևի միջև։
Առցանց ուսուցման համար դիմումի գրանցում/չեղարկումը հնարավոր է ամեն հինգշաբթի ժամը 00:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:1tv.ge