Բաթումում հաջորդ շաբաթ կքննարկվի Սև և Կասպից ծովերի միջև տրանսպորտային միջանցքի հարցը

Բաթումում հաջորդ շաբաթ կքննարկվի Սև և Կասպից ծովերի միջև տրանսպորտային միջանցքի հարցը

Սեպտեմբերի 15-16-ը Բաթումում անցկացվելու է «Argus Սև ծով-Կասպից ծով տրանսպորտային միջանցք 2016» երրորդ միջազգային համաժողովը:

15 երկրների տրանսպորտային ու փոխադրող ընկերությունների ղեկավար անձինք երկօրյա միջոցառման ժամանակ կկարողանան կիսվել իրենց ընկերությունների փորձով ու նորարարություններով:

Արդեն հայտնի է, որ համաժողովին կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության ընկերությունները:

Գրանցման գործընթացը դեռ շարունակվում է, և երկրների թիվը, ըստ ամենայնի, կհասնի 15-ի: Համաժողովի մասնակիցները կքննարկեն տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցը, նոր ծառայություններն ու երթուղիները, ծովային, երկաթուղային ու ավտոմոբիլային փոխադրումները, Սև և Կասպից ծովերի տարածաշրջանների միջև բեռների տարանցումը և այլն:

www.1in.am



Opinion, pooling and voting