Վրաստանի դպրոցները կարող են անցում կատարել տասնամյա կրթության

Վրաստանի դպրոցները կարող են անցում կատարել տասնամյա կրթության

Վրաստանի դպրոցները մոտ ապագայում կարող են անցում կատարել տասնամյա կրթության:

Տվյալ նախաձեռնությամբ Քվեմո Քարթլի շրջանի ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի գիտության ու կրթության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, ով շարունակում է ողջ Վրաստանի տարածքում ուսուցիչների հետ հանդիպումները:

Ջեջելավան հայտարարել է. «Հանդիպման ժամանակ հնչեցվել են մի շարք նախաձեռնություններ: Առաջինն այն է, որ ապագայում հնգամյա երեխաները կկարողանան հաճախել նախապատրաստական դասարաններ և այնտեղ սովորել մինչև առաջին դասարանը:

Եվ երկրորդ, ինձ համար ավելի կարևոր է թվում այն, որ հնարավոր է՝ ուսումը դառնա տասնամյա, իսկ տասներորդ տարուց հետո, ով կցանկանա շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում, որոշակի բալերի հիման վրա կկարողանա անցում կատարել երկամյա ուսման հաջորդ փուլին»:

Ջեջելավան ընդգծել է, որ արդեն իսկ հանդիպել է հազարավոր ուսուցիչների հետ և շարունակելու է այդ գործընթացը՝ լսելու համար նրանց մտահոգող խնդիրները և կրթական համակարգում փոփոխություններ անելու մասին առաջարկները:

Ներկա դրությամբ Վրաստանում դպրոցական կրթությունը բաժանվում է 3 փուլի՝ տարրական (1-6 դասարաններ), բազային (7-9 դասարաններ) և միջնակարգ (10-12 դասարաններ):



Opinion, pooling and voting