Business Georgia-ի փոխանցմամբ՝ Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ին իր ներկայացուցչությունն է բացելու Վրաստանում: Այն գործելու է Քութայիսի օդանավակայանի տարածքում: Օբյեկտը սպասարկելու է Financial Outsource ընկերությունը:
Վերջինիս գլխավոր տնօրեն Գեորգի Խատիաշվիլին հայտարարել է, որ հունգարական ավիափոխադրողները Քութայիսի օդանավակայանից կատարող չվերթներին կհավելի ևս մի քանի ուղղություններ.
«Մասնավորապես, Wizz Air-ի օդանավերը թռիչքներ են գործելու դեպի Բեռլին, Մյունխեն, Միլան, Դորտմունդ, Սալոնիկ, Լառնակա ու Սոֆիա: Ներկայացուցչությունում կաշխատի մինչև 40 մարդ»:
Wizz Air ավիաընկերությունը Վրաստանում աշխատում է 2012 թվականից և ներկայումս Քութայիսից թռիչքներ է իրականացնում դեպի եվրոպական մի շարք քաղաքներ՝ Վարշավա, Կատովիցե, Բուդապեշտ, Վիլնյուս: Քութայիսի օդանավակայանից չվերթների քանակի մեծացման մտադրության մասին հաղորդվել էր այս տարվա մայիսին:
www.1in.am