Գլխավոր լուսանկարը NOR-ի արխիվից։
Հունվարի 28-ին Զարգացման ֆրանսիական գործակալությունը (AFD) և Վրաստանը համաձայնագիր են ստորագրել ջրամատակարարման և կոյուղու ոլորտի բարեփոխումների ծրագրի համար 30 մլն եվրո հատկացնելու մասին։ Այդ մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ բյուջեին աջակցելու համար երկարաժամկետ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը և AFD Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Սեսիլ Կուպրեն։ Հատկանշական է, որ Ասիական զարգացման բանկը նախորդ տարի երկու տրանշով՝ 115,310,000 եվրոյի չափով ֆինանսական միջոցներ է հատկացրել Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի Կայուն զարգացման ծրագրի ֆինանսավորման համար։
Վրաստանը 2021 թվականի հունվարին առաջին տրանշով ստացել է 70,960 միլիոն եվրո, իսկ 2021 թվականի դեկտեմբերին՝ 44,350 միլիոն եվրո երկրորդ տրանշով։ ADB ծրագրի երկրորդ տրանշի համաֆինանսավորմամբ՝ 30 միլիոն եվրո, Զարգացման ֆրանսիական գործակալությունը աջակցում է Վրաստանին բարելավելու իր կառավարումը ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում, ուժեղացնելու քաղաքային և գյուղական ջրամատակարարման և կոյուղու հատվածի կառավարումը և Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության ինստիտուցիոնալ հնարավորությունները:
Ստորագրման արարողության ժամանակ ֆինանսների նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է Վրաստանի և Ֆրանսիայի միջև հաջող համագործակցության կարևորությունը և հույս հայտնել, որ այսօր ստորագրված համաձայնագրի նպատակները, ինչպես նաև 2021-2023 թվականների համագործակցության ծրագիրը էապես կնպաստեն Վրաստանի զարգացմանը։ Իր հերթին ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել ակտիվ գործընկերությունն ապագայում՝ աջակցելու Վրաստանում ընթացող տնտեսական և կառուցվածքային բարեփոխումներին։