
Թբիլիսիում հինգ մարդ է մահացել։ Ենթադրաբար, նրանք մահացել են շմոլ գազի թունավորման հետևանքով։ Այս մասին հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր Գլդանիի 2-րդ միկրոշրջանում։ Նախնական տեղեկություններով՝ մահացածներից երեքը անչափահաս են։
Լրագրողներն առայժմ մանրամասներ չունեն։
Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 3-րդ մասով՝ էլեկտրական կամ ջերմային էներգիայի, գազի, նավթի կամ նավթամթերքի տեղադրման, նախագծման, կառուցման կամ շահագործման անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան, երկու կամ ավելի մարդու մասնակցությամբ։