Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 265 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 947 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 34 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 69 190 թեստ, այստեղից 38 203-ը արագ, իսկ 30 987-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 24.95 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 20.01 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 24.23 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 162 773 դեպք, որից 1 001 275 հիվանդ ապաքինվել է, 14 945-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 710 914 պատվաստում, օրական՝ 5 156։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 41 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 191 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 061 անձ: