
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հայտարարությամբ, դպրոցների և մանկապարտեզների հեռավար ռեժիմի անցնելու հարցը համակարգող խորհուրդը կքննարկի վաղվա նիստում:
«Ինչ վերաբերում է առցանց ուսուցմանն անցնելուն, եթե այդ հարցը բարձրացնեն համավարակաբանները, մենք վաղը կքննարկենք այն Համակարգող խորհրդում»,- ասել է Ազարաշվիլին։