
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամ է հաստատվել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Կառավարության պատոնական էջից։
Նշվում է, որ Ղարիբաշվիլիի առողջական վիճակը լավ է, վերջինս շարունակում է աշխատել հեռավար:
Ըստ տեղեկության՝ Ղարիբաշվիլին ամբողջությամբ պատվաստված է։ Վարչապետի մոտ «Օմիկրոն» հաստատվել է Covid-19-ի հերթական պլանավորված թեստավորման արդյունքում։
Նշենք, վերջին շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման ռեկորդային բարձր ցուցանիշներ են արձանագրվել: aliq.ge