ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կեղծ պատվաստումների հերթական դեպքերն է բացահայտել։ Տեղեկությունը հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաներից մեկի հանրային ծառայողները, պոլիկլինիկա այցելած անձանցից ստացել են ապօրինի վարձատրություն և պատվաստումը հավաստող սերտիֆիկատներ տրամադրել։
Պոլիկլինիկայում այդ անձանց համար նախատեսված պատվաստանյութը ոչնչացրել են:
Կեղծ տեղեկությունների հիման վրա այդ անձանց անձնական տվյալները մուտքագրվել են «Արմեդ» համակարգ:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված բուժաշխատողները ձերբակալվել են:tv9news.ge