Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 24 201 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 10 732 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 36 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 85 191 թեստ, այստեղից 61 936-ը արագ, իսկ 23 255-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 28,41 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 21,96 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 24,96 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 200 124 դեպք, որից 1 020 510 հիվանդ ապաքինվել է, 15 016-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 722 187 պատվաստում, օրական՝ 8 371։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 454 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2 031 անձ:
Երեկ, հունվարի 31-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 13 150 նոր դեպք, ապաքինվել է 8 503 պացիենտ, մահացել 35 մարդ: