Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով։ Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
Նրանց խոսքով՝ Իրակլի Ղարիբաշվիլին իրեն լավ է զգում եւ շարունակում է հեռավար աշխատել։
«Վարչապետն ավարտել է պատվաստումների ամբողջական կուրսը. Նրա մոտ ախտորոշվել է Covid-19»,- հայտնել են կառավարությունից։
Ղարիբաշվիլին նախկինում ևս հիվանդացել է կորոնավիրուսով, վարակը հայտնաբերվել է 2021 թվականի ապրիլի 6-ին, իսկ երկու շաբաթ անց՝ ապրիլի 20-ին, հայտարարվել է, որ վարչապետն ապաքինվել է։