Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան ճեպազրույցում նշում է, որ դպրոցները չեն անցնի առցանց ուսուցման։
«Ուսուցման գործընթացը կշարունակվի այն ձևաչափով, որով այժմ ընթանում է։ Հիբրիդային դպրոցները լավ պատրաստված են այս գործընթացը կառավարելու համար»,- ասում է Թամար Գաբունիան։
Կրթության նախարարությունից հայտնում են, որ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը՝ դպրոցներում վիրուսի դեմ պայքարի հսկողությունն իրականացվում է հնարավորինս խստորեն։tv9news.ge