«Կանայք և զարգացում» ասոցիացիան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Ընտրական համակարգի և բարեփոխումների զարգացման կրթական կենտրոնի ֆինանսական աջակցությամբ Ժդանովական գյուղում անցկացրեց հանդիպում-թրենինգ գյուղի կանանց մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընտրությունների ժամանակ և առհասարակ քաղաքականության մեջ կանանց ակտիվությանը վերաբերող հարցեր: Մասնակից կանանց տրվեցին թռուցիկներ հայերեն և վրացերեն լեզուներով:
Նմանատիպ թրենինգներ նախատեսված է անցկացնել Սամցխե-Ջավախեթիի և Քվեմո-Քարթլիի տարածաշրջաններում:
Նախագծի ավարտին նախատեսված է անցկացնել կլոր սեղան տվյալ տարածաշրջանի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Մանրամասների մասին մենք զրուցեցինք «Կանայք և զարգացում» ասոցիացիայի ղեկավար Պատի Բուխրիկիձեի հետ.
Անաիտ Զալալյան