Փետրվարի 1 -ին՝ ժամը 18:00 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Անտոն Քահանա Անտոնյանի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ, նվիրված Տյառնընդառաջի տոնին:
Պատարագից հետո տեղի ունեցավ մոմերի օրհնության արարողությունը: Որից հետո եկեղեցուց վերցրած կրակով վառվեց խարույկ՝ եկեղեցու դիմաց, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Տյառնընդառաջը տոնում են Քրիստոսի աստվածահայտնությունից քառասուն օր հետո։
Հեշտիայի մանկական եւ երիտասարդական կենտրոնի տնօրեն Նանա Անտոնյանը մեզ հետ զրույցում ավելի մանրամասն պատմեց Տյառնընդառաջի տոնի մասին:
Հարցազրույցը՝ ստորև.