
Մեծ Բրիտանիայի առողջության անվտանգության գործակալությունը նշել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամի BA.2 ենթատեսակի (այն հայտնի է նաև որպես թաքնված օմիկրոն) ախտանիշները նման են սկզբնական շտամի ախտանիշներին: Այդ մասին գրում է բրիտանական Daily Express թերթը՝ հավելելով, որ «սթելս օմիկրոնի» ախտանշաններն են ջերմությունն ու տանջալից հազը:
Ըստ գործակալության՝ թաքնված օմիկրոնի հիմնական տարբերակիչ հատկանիշների ցանկը ներառում է ոչ միայն բարձր ջերմություն, տանջալից հազ, այլև հոտի կամ համի կորուստ կամ փոփոխություն: Միևնույն ժամանակ նշվում է, որ ավելի սպեցիֆիկ ախտանիշները դեռ պետք է պարզվեն:
Նախկինում թվարկվել էին օմիկրոնի անսովոր ախտանիշները, որոնք մնում են ապաքինումից հետո, օրինակ՝ մեջքի ցավ և գլխապտույտ: