SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում պարզվել է հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի տներից մեկում հայտնաբերված մահացածների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածներն են 45-ամյա Կարինե Հ-ն, ում հայտնաբերել էին բնակարանի նախամուտքում, և Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Միրո Բ-ն։ Վերջինիս հայտնաբերել էին լոգարանում։
Պարզվել է նաև, որ նրանք մահացել էին շմոլ գազից։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։
Փրկարարները, ընթերակաների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել էին տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել էին շմոլ գազից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք ամուսիններ էին։