Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ շատ կարևոր է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացն ավարտել մինչև հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունները։
Կվիրիկաշվիլու խոսքերով՝ դա կարևոր է ոչ միայն «Վրացական երազանքի», այլև՝ իշխանությունների և ընդհանրապես արևմտամետ ուղղության ուժեղացման համար.
«Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորման մասին համաձայնագրի կնքումից հետո շատ կարևոր է, որ Վրաստանի բնակիչներին հնարավորություն տրվի ազատորեն տեղաշարժվելու Եվրոպայի երկրներում։
Օրինակ, եթե փոքր բիզնեսը չկարողանա ազատորեն տեղաշարժվել Եվրոպայում, ապա խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը չի գործի ամբողջովին»։