
Ավտոճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ձյան պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110 կմ ավտոճանապարհին, Փարվանայի լեռնանցքում արգելվում է կցորդով, կիսակցորդով տրանսպորտային միջոցների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։