Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում կողմ է արտահայտվել Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի տեղակայմանը: Նրա կարծիքով՝ դա կենսական կարևորություն ունի երկրի համար:
«Մինչ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը դառնում է իրատեսական, Վրաստանը պետք է մտածի իր մոտ ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի այլ անդամների ռազմաբազա տեղակայելու մասին: Դա կենսական կարևոր խնդիր է մեր երկրի անվտանգության ու պաշտպանության համար»,- նշել է Ուսուպաշվիլին:
Նա հայտարարել է, որ իր ներկայացրած Հանրապետական կուսակցությունն այն կուսակցությունն է, որը գիտի, թե ինչպես է պետք կառուցել եվրոպական երկիր: