ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանում է Վրաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանում է Վրաստան

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը երկօրյա այցով ժամանում է Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարի մամլո ծառայությունը:

Սթոլթենբերգը հանդիպելու է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ և մասնակցելու է ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նստաշրջանի բացմանը:

Ծրագրված է, որ Սթոլթենբերգը Թբիլիսիում հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պաշտպանության նախարար Լևան Իզորիայի ու խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:



Opinion, pooling and voting