Քաղաքային իշխանությունները պատրաստվում են հին Թբիլիսիի 8 փողոցներ վերածել հետիոտնային գոտու:
Քաղաքապետարանից «Interpressnews»-ին տեղեկացրել են, որ ավտոմեքենաների համար կփակվի Աղմաշենեբելի պողոտայի մի հատվածը` 44 համարից մինչև Զաարբրյուկենի հրապարակ: Նույն կարգի փողոց կդառնան նաև Էրեկլե երկրորդ, Բուսաբանական այգու և Ալեքսանդր Ձյումայի անվան փողոցները: Տրանսպորտի երթևեկությունը կարգելվի նաև Գորգասալի փողոցի առաջին նրբանցքում:
Հետիոտնի գոտու կագավիճակ կտրվի նաև Շարդեն փողոցին: Վերոնշյալ փողոցների սկզբնամասերում կտեղադրվեն արգելափակոցներ (շլագբաում), որոնց կառավարման վահանակները կտրվի տեղի բնակչությանը: Վերջիններս արտակարգ դեպքերում փողոց կթույլատրեն ոստիկանության, հրշեջ ծառայության և շտապօգնության մեքենաներին:
Թբիլիսիի քաղաքաքապետարանը հին Թբիլիսին հետիոտային գոտի դարձնելու որոշումն ընդունել է` ելնելով բնակչության խնդրանքներից և զբոսաշրջիկներին ավելի հմայելու ցանկությունից:
www.aliq.ge